Մալիշկայի համայնքապետարանը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա 2019թ. հոկտեմբերի 17-ին, ժամը 1100 ին: Հասցեն՝ Վայոց ձորի մարզ, Մալիշկա համայնք, 1-ին փողոց, շենք 1:
Աճուրդ-վաճառք
ԼՈՏ 1
Մալիշկա համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող.
1)1.72677 հա (ծածկագիր՝10-032-0272-0188, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ այլ հողատեսք) հողամասը աճուրդային կարգով օտարել: Մեկնարկային գինը սահմանել հողամասի կադաստրային արժեքի 300%-ի չափով՝ 323.769 (երեք հարյուր քսաներեք հազար յոթ հարյուր վաթսունինը) ՀՀ դրամ:
2)0.26591 հա (ծածկագիր՝ 10-032-0272-0187, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ այլ հողատեսք) հողամասը աճուրդային կարգով օտարել:Մեկնարկային գինը սահմանել հողամասի կադաստրային արժեքի 300%-ի չափով՝ 49858 (քառասուն իննը հազար ութ հարյուր հիսուն ութ )ՀՀ դրամ:
Լոտի ընդհանուր մակերեսի չափը կազմում է 1.99268 հեկտար, արժեքը՝ 373.627 (երեք հարյուր յոթանասուն երեք հազար վեց հարյուր քսանյոթ) ՀՀ դրամ:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է աճուրդին նախորդող երրորդ օրը, 14.10.2019թ. 1800 :
Հայտ կարող են ներկայացնել ֆիզիկական և իրավաբանական անձինք, որոնք իրենց հետ կունենան անձնագիր, իսկ իրավաբանական անձինք՝ հիմնադիր փաստաթղթերի պատճենները և լիազորությունները հաստատող փաստաթղթերը: Հայտի ներկայացման համար անհրաժեշտ է վճարել 500 ՀՀ դրամ տեղական վճար և նախավճար՝ լոտի 5%-ի չափով:
Վճարում կարող եք կատարել ինչպես կանխիկ՝ Մալիշկայի համայնքապետարանի հաշվապահություն, այնպես էլ անկանխիկ հետևյալ հաշվեհամարին՝
-տեղական վճարի վճարման հաշվեհամարն է՝ 900355119166 Կենտրոնական գանձապետարան,
-նախավճարի վճարման հաշվեհամարն է՝ 900355119109 Կենտրոնական գանձապետարան:
Աճուրդում չհաղթած մասնակցի մուծված նախավճարի չափը վերադարձվում է տեղում՝ գրավոր դիմելուց հետո:
Մանրամասն տեղեկությունների համար դիմել Մալիշկայի համայնքապետարան, հեռ. (+374) 93 18 90 64 (Սամվել Այվազյան)