Այսօր: Հինգշաբթի, 18 Ապրիլի 2019թ.
Մալիշկայի համայնքպետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 42
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՄԱԼԻՇԿԱ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Հայտարարություն



«Տեղական ժողովրդավարության դպրոց»-ի ընդունելության մրցույթ։
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Մարիամ Սայադյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
08/04/2019
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
08/04/2020
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

«Համայնքների ֆինանսիստների միավորում» հասարակական կազմակերպությունը ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» (ՀաՄաՏեղ) ծրագրի շրջանակներում հայտարարում է «Տեղական ժողովրդավարության դպրոց»-ի ընդունելության մրցույթ։

Մրցույթին կարող են մասնակցել 18-ից 35 տարեկան այն երիտասարդները, որոնք՝
• բնակվում (հաշվառված) են ՀՀ մարզերից մեկում (առանց բացառության),
• երազում են դառնալ երիտասարդ առաջնորդներ,
• ցանկանում են ակտիվ դերակատարում ունենալ իրենց համայնքի հանրային կյանքում,
• պատրաստակամ են մասնակցել զարգացման և բարեփոխումների գործընթացներին,
• նպատակադրված են ապագայում մաս կազմել համայնքային իշխանությանը։

Մրցույթում ընտրված երիտասարդները հնարավորություն կստանան մասնակցելու «Տեղական ժողովրդավարության դպրոց»-ի (ՏԺԴ-ի) մեկնարկային եռօրյա դասընթացին (ապրիլի 19-21, Աղվերան), որի ընթացքում կներկայացվեն ՏԺԴ-ի գործունեության ձևաչափը, նպատակներն ու գործառույթները, ինչպես նաև կծավալվեն հետաքրքիր թեմատիկ քննարկումներ՝ նվիրված տեղական ինքնակառավարման և ժողովրդավարության հարցերին։
ՏԺԴ-ն երիտասարդներին հնարավորություն կընձեռնի նաև. 
• մասնակցել մարզերում իրականացվելիք հետագա խորացված դասընթացներին,
• մասնակցել մարզերում ՏԺԴ-ի հետագա գործունեության կազմակերպմանը,
• անցնել աշխատանքային պրակտիկա համայնքապետարաններում, համայնքային կազմակերպություններում, մարզպետարաններում, նախարարություններում, ՀԿ-ներում և այլ կազմակերպություններում։

Մրցույթին մասնակցության հայտը կարող եք լրացնել հետևյալ հղումով՝
https://goo.gl/forms/1lsFXDClZkqgfWq03 ։ 
Հայտերի ընդունման վերջնաժամկետը ապրիլի 10-ն է։

Մրցույթում ընտրված բոլոր մասնակիցների` ՏԺԴ-ի գործունեության հետ կապված ճանապարհածախսը, սնունդը և գիշերակացը կփոխհատուցվեն կազմակերպիչների կողմից։

Հարցերի և լրացուցիչ այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 011 531397, 531398 հեռախոսահամարներով, գրել local.dem.school@gmail.com էլեկտրոնային հասցեով կամ ՏԺԴ-ի պաշտոնական ֆեյսբուքյան էջին։

«Տեղական ժողովրդավարության դպրոց»-ի մասին
Դպրոցի հիմնական նպատակն է ուսուցանել և պատրաստել ակտիվ գործունեություն ծավալող երիտասարդ մասնագետներ ՀՀ համայնքներում, ովքեր կունենան գիտելիքներ և հմտություններ թե՛ տեղական ինքնակառավարման ոլորտում, թե՛ հարակից գործառնական ոլորտներում և նշանակալի դերակատարում կունենան ՀՀ հանրային կառավարման բարեփոխումներում։

Բոլորը
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ
ՄԵՆՔ ԵՆՔ, ՄԵՐ ՍԱՐԵՐԸ. ՄԱԼԻՇԿԱ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Մալիշկա, 1 փող. 1

(0281) 95406 (0281) 2-20-84

malishka.vayotsdzor@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱԼԻՇԿԱՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner