Այսօր: Չորեքշաբթի, 18 Հոկտեմբերի 2017թ.
Մալիշկայի համայնքպետարանի պաշտոնական կայք
ՄԱԼԻՇԿԱ ՀԱՄԱՅՆՔ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
22.09.17 ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆ
Մալիշկայի համայնքապետարանը, ի դեմս համայնքի ղեկավար` Մ. Մովսիսյանի ի սրտե շնորհավորում է բոլորի Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի կապակցությամբ: Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1991 թ. մարտի 1-ի որոշմամբ, 1991թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետությունում անցկացվեց հանրաքվե հետևյալ հարցադրմամբ՝ «Համաձայն ե՞ք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ ժողովրդավարական պետություն, ԽՍՀՄ կազմից դուրս»:  Արդյունքում հայ ժողովուրդը միասնաբար՝ 99% ձայների մեծամասնությամբ «Այո» ասաց անկախությանը: Այսպիսով, Հայաստանի պատմության մեջ հաստատվեց երրորդ հանրապետության շրջանը. ՀԽՍՀ-ն վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն: Որպես հանրապետության ... Մանրամասն
04.09.17 «ՄԱԼԻՇԿԱ» ՄԱՐԶԱԴՊՐՈՑԻ ՍԱՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ ԵՆ

Սեպտեմբերի 1-ին ընդառաջ ուսումնական փուլի մեկնարկը տրված է: «Մալիշկա» մարզադպրոցի սաները վերադարձել են ամառային կարճատև արձակուրդից և անցել իրենց բնականոն պարապմունքներին: Նոր ուսումնական տարում սաների շարքերը համալրվել են նորեկներով: Համայնքի ղեկավար` Մհեր Մովսիսյանը ողջունեց բոլորին, ընդգծեց մարդու կյանքում սպորտի կարևորության մասին և մաղթեց ակտիվ և արդյունավետ մարզումներ, որից հետո մարզիչ-մանկավարժները սկսեցին պարապմունքը: Համայնքում սպորտի զարգացման, ինչպես նաև պատանիների արտադպրոցական ժամանցը կազմակերպելու համար պարապմունքները անցկացվում են անվճար հիմունքներով և ցանկացողները կարող են համալրել այդ շարքերը:

14.08.17 ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾՆԻ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՏՈՆԸ (ԽԱՂՈՂՕՐՀՆԵՔ) ՄԱԼԻՇԿԱՅԻ ՍՈՒՐԲ ԱՆՆԱ ԵԿԵՂԵՑՈՒՄ
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ շուքով և հանդիսավորությամբ է նշում Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը: Այն Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը:                   Տոնի օրը՝ ժամը 10:00-ին,  Մալիշկայի Սուրբ Աննա եկեղեցում Եղեգնաձորի  տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը  կատար եց  Խաղողօրհնեքի   արարողություն ը , որի ավարտին արժանապատիվ Տ. Հայրը ներկայացրեց Ս. Աստվածածնի Վերափոխման տոնի խորհուրդը և իր շնորհակալությունը հայտնեց եկեղեցու այս տարվա  խաչքավոր Արսեն Մաթևոսյանին ՝ աջակցելու համար:  Վերջում օրհնված խաղողը բաժանվեց ներկաներին:   ... Մանրամասն
31.07.17 «ՄԱՔՈՒՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ» ՀԵՏՔԵՐՈՎ
Սույն թվականի հուլիսի 29-ին Մալիշկա համայնքը մասնակցեց «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում կազմակերպված հերթական համապետական շաբաթօրյակին, որի ընթացքում սանիտարական մաքրման աշխատանքներ են իրականացվել համայնքապետարանի, Մալիշկա ԱԱՊԿ-ի, Հայփոստ-ի, մշակույթի տան հարակից տարածքներում, ինչպես նաև գյուղ մտնող և դուրս եկող ճանապարհները, թիվ 1 և թիվ 2 դպրոցների տարածքները, հուշարձանի և Ս. Աննա եկեղեցու տարածքները և այլն: Կատարված աշխատանքներում ներգրավված են եղել համայնքապետարանի աշխատակազմը, թիվ 1 և թիվ 2 դպրոցների կոլեկտիվները, Մալիշկա ԱԱՊԿ-ի, Հայփոստ-ի մշակույթի տան աշխատակիցները և համայնքի բնակիչներ: Աշխատանքների կազմակերպման և իրականացման ողջ ընթացքում ներկա էր համայնքի ղեկավար` ... Մանրամասն
24.07.17 ՎԱՐԴԱՎԱՌԸ ՄԱԼԻՇԿԱՅՈՒՄ
Հուլիսի 23-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում էր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության հիշատակը։ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է:  Տոնը ստեղծվել է Տիրոջ Պայծառակերպության պատվին, որը տեղի է ունեցել Թաբոր լեռան վրա: Ըստ Աստվածաշնչի, Հիսուս Քրիստոսն իր երեք առաքյալների` Պետրոսի, Հակոբի և Հովհաննեսի հետ բարձրացավ Թաբոր լեռան վրա, որտեղ գտնվում էին նաև Մովսեսն ու Եղիան: Նրանց հետ զրուցելիս Քրիստոսը պայծառակերպ կերպարանք ընդունեց, իսկ նրա հագուստը ձյունից էլ սպիտակ դարձավ: Այս տոնը ժողովրդի մեջ ավելի հայտնի է Վարդավառ ան ունով։  Մալիշկայի Սուրբ Աննա Եկեղեցում Հոգևոր Հովիվ Տեր Վազգեն Հովհաննիսյանի օրհնությամբ,այս տարվա Խաչքավոր՝ ... Մանրամասն
1


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Մալիշկա, 1 փող. 1

(0281) 95406

malishka.vayotsdzor@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2017 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱԼԻՇԿԱՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ v2.01
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner