Այսօր: Չորեքշաբթի, 29 Հունիսի 2022թ.
Մալիշկայի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՄԱԼԻՇԿԱ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 121-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Մալիշկա ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Մալիշկա համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Մալիշկա, (0281) 95406 (0281) 2-20-84, malishka.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 դեկտեմբերի 2021 թվականի N 121-Ա

ՄԱԼԻՇԿԱ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 2 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՇԻՆՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ, 9-րդ և 16-րդ կետերով, 118-րդ հոդվածով, հիմք ընդունելով «Ժողովրդական պատգամավորների Մալիշկայի գյուղական խորհրդի 1989թվականի ապրիլի 30-ի նիստի արձանագրությունը», և Մալիշկա համայնքի բնակիչ՝ հանգուցյալ Հազարապետ Հայրապետի Թադևոսյանի կնոջ՝ Համեստ Վլադիմիրի Նազարյանի դիմումը

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Վերականգնել Մալիշկա համայնքի նախկին բնակիչ, հանգուցյալ՝ Հազարապետ Հայրապետի Թադևոսյանին /մահացած 08.02.1997թ./ պատկանող Մալիշկա գյուղի Կենտրոնական փողոց թիվ 2 հասցեում գտնվող 0.04685 հա մակերեսով հողամասում գտնվող 79.96 քմ ընդհանուր մակերեսով շինության՝ շինանյութերի խանութի հողահատկացման փաստաթղթային հիմքերը և նշված օգտագործվող հողի նկատմամբ ճանաչել նրա սեփականության իրավունքը։

2. Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասը չի գտնվում Հայասանիի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում՝ ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում և սպասարկման համար նախատեսված տարածքներում, հնագիտական, պատմամշակութային հուշարձանների պահպանության գոտիներում։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳԱՐԻԿ ՆԱԶԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Մալիշկա, 1 փող. 1
(0281) 95406 (0281) 2-20-84
malishka.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2022 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱԼԻՇԿԱՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner